Թարգմանել հետևյալ նախադասությունները։ (Hello Mike)

 Ես սիրում եմ լողալ։

I like swim.

Մենք գնում ենք լողավազան։

We go to the swimming pool.

Սա իմ ընկերոջ /my friend’s/ նամակն է։

This is my friend’s letter.

We play football on our sports ground.

Մենք խաղում ենք ֆուդբոլ մեր մարզադաշում:

I write /գրել/ a letter to my friend.

Ես գրում եմ իմ ընկերոջը նամակ:

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում մասնակցել եմ  հետևյալ ճամփորդություններին՝ Թումանյանի այգի, Պլանետարիում, Թեղենիս, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, Թեժառույք:                                                    Այս ուսումնական տարվա ընթացքում մենք ծանոթացել ենք բազմանիշ թվերին, լուծել ենք բարդ խնդիրներ և գլուխկոտրուկներ: Մայրենիի դասաժամին կարդացել և քննարկել ենք հետաքրքիր սեղծագործություններ, կատարել ենք բառային և տեքստային աշխատանքներ, սովորել ենք բանաստեղծութուններ, հորինել ենք պատմություններ: Երաժշտության պարապունքների ընթացքում սովորել ենք աշխատանքային, հոգևոր, ամանորյա երգեր:

Մենք շատ ենք մարզվում, պարան ցատկում, գլուխկոնծի տալիս, օղակ պտտում, ձգումներ և կախումներ ենք անում, բակային խաղեր ենք խանում և բարձրունքներ ենք հաղթահարում: Մենք արդեն երրորդ դասարանցի ենք և վարում ենք անհատական բլոգեր: Իմ բլոգին կարողեք ծանոթանալ այստեղ:       

 Ֆլեշմոբերին երբեմն մասնակցում եմ, երբեմն՝ ոչ: Ֆլեշմոբները երբեմն անում եմ մայրիկիս օգնությամբ: Սիրով մասնանակցում եմ  մաթեմատիկայի ֆլեշմոբներին: 

Ընտանիքի անդամների հետ ի՞նչ  նախագծերի ես մասնակցել:

Ըստ քեզ ի՞նչ հաջողություններ ես ունեցել այս ուսումնական տարվա ընթացքում: 

Փորձիր գրել բացթողումենրիդ մասին: Պատմիր ընտրածդ գործունեության մասին:

Դեպի Փոքրիկ Էյնշտեյնի գիտական  թանգարան

Հունվարի տասնչորսին  դասարանով  գնացել էին Փոքրիկ Էյնշտեյնի գիտական
թանգարան: Այնտեղ  շատ հետաքրքիր գիտական նմուշներ կային :  Օրինակ՝ մի աթոռ, որի նստատեղը պատված էր մեխերով: Ես նստեցի այդ աթոռին և համոզվեցի, որ այն չի ցավեցնում, քանի որ երբ մեխերը դրված են լինում շատ խիտ նրանք քեզ չեն ծակում:

Ինձ շատ դուր եկավ այդ թանգարանը:       

Իմ Ամանորը

Ես Ամանորն նշել եմ տատիիկիս տանը, բայց մեր տունը գեղեցիկ զարդարել էինք: Մեր սեղանի տոնական ուտեստը  չամիչով փլավն էր և տոլման:

Մենք հյուր չենք ընդունել, բայց գնացել ենք տատիկիս և պապիկիս տուն: Ես այս ընթացքում ճամփորդել եմ, օրինակ՝ գնացել եմ Երազ այգի:

Ձմեռ պապն իմ նվերները դրել էր պատշգամբում: Ես տանն էի, երբ Ձմեռ պապը նվերները բերել էր;

Ձմեռ պապ ինձ բերել է եղևնի: Ես օգնել եմ քույրիկիս զարդարել տոնածառը: Այս Նոր տարին շատ ուրախ էր:

Տոնական Երևան

Ձմեռային փաթեթից որոշեցի ներկայացնել <Տոնական Երևանը> ֆոտոշարքով:

Սկզբում այցելեցինք հանրապետության հրապարակ, նկարվեցինք մեծ տոնածառի մոտ, նստեցինք պոնի՝ ես և քույրիկս, հետո զբոսնեցինք փոքր կենտրոնում: Կենտրոնից հետո ուշ գիշերով հասանք Երազ այգի, որը շատ գեղեցիկ և լուսավոր էր: Այնտեղ նորից նկարվեցինք: Առավոտյան նորից այցելեցինք Երազ այգի, որ սահադաշտում անվաչմուշքներով սահենք: Ասեմ որ շատ դժվար էր սկզբում, բայց մինյոնի և մայրիկիս օօգնությամբ արագ սովորեցի: Ունեցել եմ շատ լավ օրեր ,ոիր մի մասը ներկայացնում եմ այս ֆոտոշարքով: Այս օրերի ընթացքում սովորեցի աշխատել Movia Maker ծրագրով: Որով էլ ես ներկայացրեցի իմ ֆոտոշարքը: Այս ծրագիրը ինձ սովորեցրեց իմ քույրիկը: